ԱՄՆ-ը Հունաստանին կոչ է արել հրաժարվել «Թուրքական հոսքից» և կառուցել TAP գազատարը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Վաշինգտոնը Հունաստանի կառավարությանը կոչ է անում արագացնել «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծի իրագործումը, որը Եվրոպային կապահովի ադրբեջանական գազի մատակարարումներով և ոչ թե հույսեր կապել ռուսական «Թուրքական հոսք» գազատարի հետ:
ԱՄՆ պետդեպարտամենտի` էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Էյմոս Հոհշտեյնն Աթենք կատարած այցի ժամանակ հույն գործընկերների հետ քննարկել է էներգետիկ մի շարք հարցեր և հայտարարել է, որ իրենք համաձայնեցրել են մեծ թվով հարցեր, թեև կան նաև չլուծված հարցեր:
Հոհշտեյնն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանը Եվրոպայի համար գազի խոշորագույն աղբյուր է, այնուամենայնիվ թե´ Եվրոպայի, թե´ Հունաստանի համար կարևոր է մատակարարումների դիվերսիֆիկացում ապահովելը. «Վերջին հաշվով դիվերսիֆիկացումը մատակարարումների անվտանգության լավագույն եղանակն է»: