Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել են պահպանողականները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել երեկ Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Նախնական տվյալներով՝ պահպանողականները ստանալու են խորհրդարանի 650 տեղերից 326-ը, ինչը բավական է խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար:

Լեյբորիստները կստանան 232 տեղ, շոտլանդացի ազգայնականները՝ 56 տեղ, լիբերալ-դեմոկրատները՝ 8 տեղ, Միացյալ թագավորության անկախության կուսակցությունը (UKIP)՝ 1 տեղ, մյուս կուսակցությունները՝ 23 տեղ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ հուսով է առաջիկա օրերին ձևավորել կառավարություն. «Այս հաղթանակն ամենաքաղցրն է բոլորից: Ես շատ եմ հպարտանում, որ մենք հնարավորություն ստացանք վերստին ծառայել այս պետությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս