Բաժիններ՝

Բելառուսում  կտուգանեն պորտաբույծներին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի խորհրդարանը մայիսի 6-ին հավանության է արժանացրել պորտաբույծների մասին մեծ արձագանք գտած նախագահական դեկրետը:

Ներկայացնելով փաստաթուղթը պատգամավորներին՝ Բելառուսի զբաղվածության ու սոցիալական պաշտպանության նախարար Մարինա Շչետկինան ընդգծել է, որ դեկրետի նպատակներից մեկն աշխատանքային գործունեության օրինականացումն է.

«Խոսքը չի գնում այդ կերպ բյուջեն լցնելու մասին: Խոսքը գնում է նրա մասին, որ մարդը մասնակցի պետական ծախսերի ֆինանսավորմանը»: Դեկրետի համաձայն՝ Բելառուսի քաղաքացիները, ինչպես նաև երկրում մշտապես բնակվող օտարազգի քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք չեն մասնակցում պետական ծախսերի ֆինանսավորմանը կամ էլ այդ ֆինանսավորմանը տարվա կտրվածքով մասնակցում են 183 օրացուցային օրվանից պակաս ձևով (տարվա ընթացքում կաշխատեն 183 օրից պակաս), պետք է վճարեն մոտ 240 դոլար:

Դա չի առնչվի հաշմանդամներին, թոշակառուներին ու նորածին երեխաներ ունեցողներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում հաշվվում է մոտ 400.000 մարդ, որոնց իշխանությունները կարող են դասել «սոցիալական խնամարկյալների» շարքին:

Տվյալ դեկրետը լայն արձագանք է ստացել հասարակությունում: Իրավապաշտպանները կարծում են, որ այն խախտում է սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմատիվային ակտերը և չափազանց ոչ տեղին է՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս