Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են արևմտյան երթուղով գազի մատակարարումների շուրջ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը և չինական CNPC կորպորացիայի փոխնախագահը համաձայնագիր են ստորագրել արևմտյան երթուղով Ռուսաստանից Չինաստան գազի մատակարարումների մասին:

Համաձայնագիրը նախատեսում է Ալթայի միջոցով Չինաստան արտահանել Արևմտյան Սիբիրի գազահանքերի գազը: Ապրիլին Միլլերը հայտարարել էր, որ խոսքը դեռ գնում է տվյալ երթուղով 30 տարվա ընթացքում 30 մլրդ խմ գազ մատակարարելու մասին:

Միլլերի խոսքերով՝ տվյալ գազատարը լինելու է Եվրոպային ռուսական գազ մատակարարելու ուղիղ մրցակիցը: Դա կապված է նրա հետ, որ Ալթայի միջոցով արտահանումն իրականացվելու է այն նույն ռեսուրսային բազայից, ինչ եվրոպական ուղղության դեպքում է, այսինքն՝ արևմտասիբիրական գազահանքերից:

Մինչդեռ «Սիբիրի ուժը» գազատարով (արևելյան երթուղի) Չինաստանին մատակարարվելու է արևելասիբիրական գազահանքերի գազը: «Սիբիրի ուժը» գազատարի կառուցումը մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբերին:

Միլլերն ապրիլին խոստացել է, որ այդ գործընթացը չի տևի 6 տարուց ավելի: Արևելյան երթուղով Չինաստան ռուսական գազ մատակարարելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 40 տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս