«Գազպրոմը» սկսել է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմն» անցում է կատարել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցման փուլին: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է կոնցեռնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը սկսել է գազատարի ծովային հատվածի կառուցման մոբիլիզիացիոն նախապատրաստությունը: Միլլերի խոսքերով՝ «Թուրքական հոսք» գազատարի ֆիզիկական կառուցումը կարող է մեկնարկել այսօր:

Սրանից առաջ էլ Միլլերը հայտարարել էր, որ գազատարի շահագործման մեկնարկը պլանավորված է 2016 թվականի դեկտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031