Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Շուշիում անցկացված տոնական միջոցառումներին

Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը շարունակում է մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Այնուհետև ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: Եռատոնի միջոցառումների շրջանակում Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը:

Կառավարության ղեկավարի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Շուշիի արվեստի կենտրոնում «Շուշիից Շուշի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Շուշիի մարզահրապարակում տեղի է ունեցել եռատոնին նվիրված տոնական համերգ:

Hovik Abrahamyan-Shushi (7)

Hovik Abrahamyan-Shushi (6)

Hovik Abrahamyan-Shushi (5)

Hovik Abrahamyan-Shushi (9)

Hovik Abrahamyan-Shushi (8)

Hovik Abrahamyan-Shushi (4)

Hovik Abrahamyan-Shushi (3)

Hovik Abrahamyan-Shushi (2)

Hovik Abrahamyan-Shushi (1)

Տեսանյութեր

Լրահոս