Պուտինին չկանգնեցրին Վրաստանում, և նրա տեսադաշտում հայտնվեց Ուկրաինան. Բերուչաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն օկուպացրել է երկրի տարածքի 20 տոկոսը.

«2012 թվականից սկսած՝ Վրաստանի կառավարությունը որդեգրել է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թուլացման կուրս, ինչը բարելավել է երկրների միջև տնտեսական հարաբերությունները:

Սակայն քաղաքական իրավիճակը մնում է լարված. Աբխազիան ու Հարավային Օսիան դեռ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Ոչ վաղ անցյալում Մոսկվան այդ շրջանների հետ ստորագրել է համագործակցության մասին համաձայնագիր, ինչն էլ ավելի է ամրապնդել նրա ազդեցությունը: Վրաստանը հակված է ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորելուն:

Շատ ցավալի է, որ Մոսկվան կարողացել է 2008 թվականին նվաճել վրացական տարածքն առանց իր համար որևէ հետևանքի: ԵՄ-ն օգնել է հրադադար հաստատել Ռուսաստանի հետ, սակայն նա երբևէ չի պահպանել այդ պայմանավորվածությունները: Կրեմլի դեմ չեն սահմանվել պատժամիջոցներ, իսկ հակամարտությունից ամիսներ անց Եվրոպան վերսկսել է Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսությունը:

Ռուսները Վրաստանում ստուգեցին, թե որքան հեռու կարող են գնալ, և, քանի որ ոչ ոք չկանգնեցրեց նրանց, նրանք գնացին էլ ավելի հեռու: Եթե Արևմուտքը Վրաստանում Ռուսաստանի տարածքային նվաճումներն ընկալեր՝ որպես թույլատրված սահմաններից ավելի, ապա հնարավոր է և՝ չլիներ ուկրաինական հակամարտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս