Պորոշենկոն կայցելի Բաքու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցը Բաքու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

Նա, սակայն, չի հայտնել Պորոշենկոյի ադրբեջանական այցի ժամկետը. «Մենք չենք ցանկանում, որ դա լինի «այց հանուն այցի»: Մենք ցանկանում ենք դրական արդյունքներ, ինչի համար էլ նախապատրաստական աշխատանք է տարվում այդ այցի վրա»:

Դեսպանի խոսքերով՝ Ուկրաինան շարունակում է աշխատել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության զարգացմանն ազդակ հաղորդելու վրա. «ՎՈՒԱՄ-ի բոլոր երկրներն ունեն ընդհանուր խնդիր, դա օկուպացված տարածքներն են:

Մենք պետք է ընտրենք առաջ գնալու հայեցակարգ՝ տարածքների վերականգնման համար: Մենք սպասում ենք ՎՈՒԱՄ-ի նոր ղեկավարին: Մենք գիտենք, որ այդ պաշտոնին հավակնում է Ադրբեջանը, և մենք աջակցում ենք դրան»:

Տեսանյութեր

Լրահոս