Մարգվելաշվիլին Բրյուսելում կհանդիպի Սթոլթենբերգի ու Տուսկի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 10-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետության ղեկավարի՝ արտաքին կապերի հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն:

Նրա խոսքերով՝ Մարգվելաշվիլին Բրյուսելում հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնի հետ.

«Բացի այդ, Մարգվելաշվիլին հանդիպելու է Բելգիայի թագավոր Ֆիլիպի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:

Հանդիպումների գլխավոր թեման բնականաբար լինելու են մայիիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովը («Արևելյան գործընկերության» գագաթաժողովը) և Վրաստանի իշխանությունների ու բնակչության ակնկալիքները:

Մենք նաև քննարկելու ենք երկրում ու նրա սահմաններից դուրս տիրող իրավիճակը, այդ թվում նաև անվտանգության հարցեր»: Պխալաձեն ընդգծել է, որ այցը կծառայի Վրաստանի արևմտյան ինտեգրմանը նպաստելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031