Վրաստանը ներկա փուլում որոշել է Հայաստանից հետ չկանչել իր դեսպանին. Բերուչաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ցխինվալիի խամաճիկային ռժիմի ներկայացուցչի հետ Հայաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը շատ վատ և շատ վտանգավոր միտում է:

Այս մասին երեկ տեղի ունեցած խորհրդարանական մի շարք հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին:

Նա վստահություն է հայտնել, որ նման քայլերի հետևում կանգնած են այնպիսի ուժեր, որոնք ունեն լուրջ և հեռու գնացող քայլեր. «Բնականաբար, մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի չիրագործվեն այդ պլանները և այդ թեմաները չդառնան շահարկման առարկա»:

Բերուչաշվիլին պատմել է տվյալ հանդիպման կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ի ցուցաբերած արձագանքի մասին. «Մեր դեսպանը երկու անգամ գտնվել է Հայաստանի ԱԳՆ-ում: Վրաստանի վարաչապետը խոսել է իր (հայ) գործընկերոջ հետ, և նրանք այդ զրույցից հետո գործնականում ներողություն են խնդրել:

Մենք որոշել ենք տվյալ փուլում իրավիճակը չսրել մինչև խորհրդակցության համար դեսպանին հետ կանչելու մակարդակի, սակայն այդ հարցը վերցված է վերահսկողության տակ: Վախենում եմ, որ սա չի լինի վերջին դրվագը:

Հաշվի առնելով Հայաստանի վարած այսօրվա  քաղաքականությունը, վեկտորն ու առաջնահերթությունները, այն իրողությունը, որում այսօր ապրում է մեր հարևան Հայաստանը՝ չի բացառվում այդ և նմանատիպ այլ թեմաների օգտագործումը ի վնաս Վրաստանի:

Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ այդ հարցը գտնվում է հատուկ ուշադրության ներքո, և որ մենք այդ թեմայի շուրջ զրուցել ենք Բրյուսելում: Այդ հարցը նրանց համար էլ է առաջնահերթ»

Տեսանյութեր

Լրահոս