Բաժիններ՝

Մենք պետք է հանրաքվե անցկացնենք, որպեսզի հստակեցնենք Եվրոպայում Մեծ Բրիտանիայի ապագան. Քեմերոն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երաշխավորել է, որ անցկացնելու է ԵՄ-ին Միացյալ թագավորության անդամակցության վերաբերյալ հանրաքվե:

Քեմերոնն այդ մասին հայտարարել է երկրի հարավում գտնվող Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի քաղաքի ընտրատարածքում, ուր նա վերընտրվել է խորհրդարանի Համայնքների պալատում.

«Մենք պետք է հանրաքվե անցկացնենք, որպեսզի հստակեցնենք Եվրոպայում Մեծ Բրիտանիայի ապագան»: Ընդգծվում է, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը Քեմերոնի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն է:

2014 թվականի նոյեմբերին Քեմերոնը խոստացել էր խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում 2017 թվականին հանրաքվե անցկացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու մասին:

Այս տարվա մարտի 27-ին Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը հայտարարեց, որ ԵՄ-ից երկրից դուր գալը կլինի աղետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս