Բաժիններ՝

Այսօր Մոսկվայում կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն այսօր անցկացվելու է Մոսկվայում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ պլանավորված է նիստի ժամանակ քննարկել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը, ինչը և լինելու է քննարկման հիմնական առարկան:

Ուշակովն ընդգծել է, որ դա կլինի 2015 թվականի հունվարի 1-ին ԵՏՄ-ի գործարկումից հետո ամբողջական ձևաչափով անդամ երկրների  ղեկավարների առաջին հանդիպումը:

Այսօրվա նիստին մասնակցելու են ԵՏՄ-ի հիմնադիրներ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահները, հունվարի 2-ին ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանի նախագահը, ինչպես նաև ԵՏՄ-ին անդամակցող Ղրղզստանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031