Բաժիններ՝

Օբաման պատրաստ է համագործակցել Նեթանյահուի հետ. Սպիտակ տուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է համագործակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա նոր կոալիցիոն կառավարության հետ:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը: Վերջինս ընդգծել է, որ Օբաման հատուկ ուշադրություն է հատկացնում անվտանգության ու հետախուզական ոլորտում երկկողմ համագործակցության կարևորությանը:

Բացի այդ, Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահը հուսով է խորհրդակցություններ անցկացնել Իսրայելի նոր կառավարության հետ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի ու Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031