![](/banners/BeFunky-design.jpg)
Օբաման Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ռուսաստանցիներին
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_b6c860646d7cc9dc4f82e24e4f5b6c91.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ռուսաստանցիներին: Նրա շնորհավորական ուղերձը փոխանցել է Սպիտակ տան ապարատում՝ Ռուսաստանի հարցերով գլխավոր խորհրդական Սելեսթ Ուոլանդերը:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական ընդունելությանը, ուր և ներկայացրել է Օբամայի ուղերձը:
Նա ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի որևէ մեկը մոլորության մեջ չընկնի և իմանա, որ ամերիկացիների համար շատ թանկ են հիշողություններն այն մասին, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ժողովուրդները համատեղ են հաղթանակի հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ուոլանդերի խոսքերով՝ ներկա դրությամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև բարդ հարաբերությունների ժամանակաշրջան է. «Նախագահ Օբաման շարունակում է հավատարիմ գտնվել ադ տարաձայնությունների ու վիճելի հարցերի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը»: