Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը վերականգնում են շփումները. Շտայնմայեր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը վերականգնում են շփումները:

Շտայնմայերն այս մասին հայտարարել է Վոլգոգրադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ.

«Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև շփումներին, ապա ես ինքս եմ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել նախորդ տարի տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ»:

Նրա խոսքերով՝ երկու կողմի շահերից է բխում ներկայիս հակամարտային իրավիճակի կարգավորումը: Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից ստանում է համագործակցության հնարավոր վերսկսման մասին ազդանշաններ.

«Եթե ստացվի նման առաջարկ, ապա մենք կարձագանքենք կառուցողաբար»: Լավրովի խոսքերով՝ փոխգործակցության խզման նախաձեռնողը եղել է Բրյուսելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս