Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը»՝ աշխարհի ամենաթանկ ակումբ

«Forbes» ամսագիրը հրապարակել է ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը։ Ըստ «Forbes»-ի՝ աշխարհի ամենաթանկ թիմը «Ռեալ Մադրիդն»  է և գնահատվում է 3,26 միլիարդ դոլար։ «Արքայական ակումբը» ճանաչվում է ամենաթանկ ակումբը 2 տարի անընդմեջ: Երկրորդ հորիզոնականում «Ռեալ Մադրիդի» հավերժական թշնամի կատալոնական «Բարսելոնան» է՝ 3,16 մլրդ: Ցուցակը շարունակում են «Մանչեսթեր Յունայթեդը»` 3,10 մլրդ, «Բավարիան»` 2,35 մլրդ, «Մանչեսթեր Սիթին»՝ 1,38 մլրդ, «Չելսին» ՝  1,37 մլրդ, «Արսենալը»՝ 1,31 մլրդ, «Լիվերպուլը»՝ 982 մլն, «Յուվենթուսը»՝ 837 մլն, «Միլանը»՝  775 մլն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս