Պուտինը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հետ:

Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: Պուտինը նամակում նշել է. «Մեծ հաղթանակն աշխարհին ֆաշիզմից փրկած մեր ժողովուրդների ձեռքբերումն է: Մեր սրտերում մշտապես վառ կլինեն ճակատայինների ու թիկունքային աշխատողների սխրանքները, որոնք կատարվել են պատերազմի ծանր տարիներին՝ հանուն ապագա սերունդների ազատության ու երջանկության»:

Պուտինը պատերազմի վետերաններին ցանկացել է ամուր առողջություն ու երկար տարիների կյանք:

Տեսանյութեր

Լրահոս