Սիրիայի ժողովուրդների դեմ հանցանքներ գործած Ջեմալ փաշայի գործն այժմ շարունակում է Էրդողանը. Ասադ
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադn այցելել է Ընկած հերոսների երեխաների համար դպրոցների վարչություն, ուր և հայտարարել է, որ ամենաբարձր պատիվը Հայրենիքը պաշտպանելիս զոհվելն է.
«Դա վերաբերում է ոչ միայն մարտադաշտում զոհվածներին, այլև՝ նրանց, ովքեր շարունակում են նրա գործը, հատկապես, եթե հայրերի էստաֆետն ընդունում են հերոսների որդիները»:
Նահատակաների օրվա կապակցությամբ նա հիշեցրել է, որ սիրիացի հայրենասերներին մահապատժի ենթարկած օսմանյան դահիճ Ջեմալ փաշայի գործն այժմ շարունակում է Էրդողանը, ով աջակցում է Սիրիայի խաղաղ բնակչության դեմ տարբեր հանցանքներ գործող խմբավորումներին:
Ասադն ընդգծել է, որ հայերին ցեղասպանության ենթարկած և Սիրիայի ժողովուրդների դեմ հանցանքներ գործած թուրքական ռեժիմն այժմ նույնպես զբաղված է դրանով. «Էրդողանի կառավարությունը վերստեղծում է պատմության սարսափելի էջերը՝ օգտագործելով այլ գործիքներ:
Մենք վարում ենք տասնյակ ճակատամարտերից բաղկացած պատերազմ, որում փոխվում է ամեն ինչ՝ բացառությամբ հաղթանակի անխուսափելիության նկատմամբ զինվորի համոզմունքից»: