Բաժիններ՝

Կառավարական զորքերը շուտով հարձակման կանցնեն Իդլիբի նահանգում. Բաշար Ասադ

BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբի նահանգում ապստամբների առաջխաղացումը չի նշանակում, որ Սիրիայի բանակը լուրջ պարտություն է կրել և չի կարող վերադարձնել կորսված տարածքները:

Ասադն այդ հայտարարությունն արել է Դամասկոսի դպրոցներից մեկում երեխաներին նվիրված միջոցառման ժամանակ, որոնց ծնողները շարունակում են զոհվել երկրում շարունակվող հակամարտության ընթացքում:

Վերջին ամիսներին Բաշար Ասադը հազվադեպ է հայտնվում հանրության առջև: Մայրաքաղաքի դպրոցում նրա հայտնվելը դարձավ այն քիչ դեպքերից մեկը, երբ նա երևացել է հանրության առջև:

Ասադը հայտարարել է, որ կառավարական ուժերը շուտով կսկսեն ակտիվորեն հարձակվել զինյալների դիրքերի վրա, որոնք ոչ վաղ անցյալում գրավել են Իդլիբի նահանգում գտնվող Ջիսր ալ-Շուղուր քաղաքը:

Ապրիլի վերջին «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները գրավեցին Իդլիբի նահանգում կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր քաղաքի՝ Ջիսր ալ-Շուղուրի մեծ մասը: Մարտին ապստամբներն իրենց վերահսկողության տակ էին առել նահանգի կենտրոնը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031