Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 22.00-ը: Դրանց արդյունքներով կհստակեցվի 650 հոգանոց բրիտանական խորհրդարանի կազմը:

Մոտ 42 միլիոն ընտրողներ Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում քվեարկում և պատրաստվում են քվեարկել դպրոցներում ու եկեղեցիներում կազմակերպված ընտրատեղամասերում: Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան արդեն հաջորդ օրն առավոտյան:

Անգլիայի տարածքի 80 տոկոսում կանցկացվեն նաև ՏԻՄ ընտրություններ, ինչի համար էլ Անգլիայում քվեահաշվարկը կարող է տևել ավելի երկար: Մեծ Բրիտանիայում պատգամավորներն ընտրվում են հնգամյա ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031