![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայից մայիսի 9-ին Մոսկվա կժամանի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_466d42212c8ae7a4cf4807c24e68a447.jpg)
Le Télégramme-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայից մայիսի 9-ին Մոսկվա կժամանի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Նա կմասնակցի Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, սակայն ներկա չի գտնվի Կարմիր հրապարակում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին:
Ֆաբիուսը Europe 1 ռադիոկայանին հայտարարել է. «Ես չեմ մասնակցի զորահանդեսին, սակայն կդնեմ ծաղկեպսակ, ինչից հետո կմեկնեմ Կրեմլ: Անկարելի է անտեսել պատմական իրադարձությունները»:
Ֆաբիուսի խոսքերով՝ Ֆրանսիան ձգտում է կարևոր դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում և Մոսկվայում տոնական միջոցառումներին մասնակցելը կնպաստի ռուսական կողմի հետ հարաբերությունների բարելավմանը:
Ֆաբիուսն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի կարող գտնվել Մոսկվայում, քանի որ նա պլանավորել է տվյալ ժամանակ այցելել Կուբա: