Բաժիններ՝

Օբաման Պարսից ծոցի երկրներին առաջարկելու է ստեղծել տարածաշրջանային ՀՀՊ համակարգ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հաջորդ շաբաթ Պարսից ծոցի երկրներին առաջարկել ստեղծել համատեղ տարածաշրջանային ՀՀՊ համակարգ: Այս մասին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իրենց աղբյուրները:

Խոսքը մասնավորապես կարող է գնալ անվտանգության հարցերի, նոր սպառազինություն մատակարարելու ու համատեղ զորավարժություններն ակտիվացնելու շուրջ զգալի թվով նոր համաձայնագրեր ստորագրելու մասին: Սակայն վերջնական որոշումը դեռ ընդունված չէ:

Դիտորդների կարծիքով՝ Օբաման այդպիսով ցանկանում է մեղմել դաշնակից արաբական երկրների մտահոգությունը՝ կապված Իրանի ու «Վեցնյակի» միջև հնարավոր համաձայնագրի ստորագրման հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 13-14-ին Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի առաջնորդները բանակցելու են Օբամայի հետ: Հանդիպումը պետք է տեղի ունենա Քեմփ Դևիդում գտնվող նախագահական նստավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս