Բաժիններ՝

Ֆրանսիան կարող է բաց ծովում ջրասույզ անել ՌԴ-ի համար կառուցած «Միստրալ» ռազմանավերը. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի համար կառուցված «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրները կարող են Ֆրանսիայի կողմից ջրասույզ արվել բաց ծովում, եթե խզվի Ռուսաստանին դրանց մատակարարման մասին պայմանագիրը:

Թերթի պնդմամբ՝ պաշտոնական Փարիզը հիմնական գործողությունների թվում դիտարկում է ուղղաթիռակիրները ոչնչացնելու հնարավորությունը: Դրանք կապամոնտաժվեն և կվերացվեն, կամ էլ ջրասույզ կարվեն բաց ծովում: Թերթն այդ տարբերակը որակել է որպես «ապշեցուցիչ»:

Դրա հետ մեկտեղ թերթը քիչ հավանական է համարում այն, որ Ռուսաստանի համար արտադրված «Վլադիվոստոկ» ու «Սևաստոպոլ» ռազմանավերը կօգտագործվեն Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից, քանի որ դրանք կառուցվել են ռուսական չափանիշներով, իսկ այդ ամենը վերափոխելը փորձագետների կարծիքով կարժենա հարյուրավոր միլիոն եվրո:

Ստեղծված իրվիճակում գլխավոր տաբերակը մնում է այդ երկու «Միստրալ»-ների համար նոր գնորդներ գտնելու հնարավորությունը: Պոտենցիալ գնորդների թվում նշվում են Կանադան, Եգիպտոսն ու հյուսիսեվրոպական երկրներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս