Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավելի քան 50-ամյա ընդմիջումից հետո արտոնել է Կուբայի հետ լաստանավային ուղիղ հաղորդակցությունը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ավելի քան 50-ամյա ընդմիջումից հետո արտոնել է Կուբայի հետ լաստանավային ուղիղ հաղորդակցությունը: Ակնկալվում է, որ այն կմեկնարկի սեպտեմբեր-հոկտեմբերին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն արդեն իսկ լիցենզիաներ է տրամադրել լաստանավային ընկերություններին: Լիցենզիաների ստույգ քանակը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ դրանցից մեկը բաժին է ընկել Baja Ferries ընկերությանը:

Վերջինիս ներկայացուցիչ Ռոբերտ Մյուզը հայտարարել է, որ իրենց նավերը պատրաստ են դրան, և որ այդ քայլն էլ ավելի կմերձեցնի ԱՄՆ-ին ու Կուբային:

Պլանավորված է շաբաթական իրականացնել 3-4 գիշերային երթեր Մայամիից դեպի Հավանա: Նրանց միջև հեռավորությունը կազմում է գրեթե 400 կիլոմետր: Լաստանավերից յուրաքանչյուրը կարող է իր վրա վերցնել մոտ 1000 ուղևոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս