
Այս շաբաթ Մոսկվայում կորոշվի, թե որքան կթանկանա էլէներգիան ՀՀ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա: Նախատեսվում է, որ Մոսկվայում, երբ այնտեղ կժամանի նաեւ Սերժ Սարգսյանը, վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը` վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ:
Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները սակագնի թանկացման երկու հայտ են պատրաստել, որոնցից մեկը հաշվարկված է վեց դրամի թանկացման համար, մյուսը` տասը: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 8-9-ը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջնականապես կհստակեցվեն ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր հարցերը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։