Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի վարչակազմը հստակություն կմտցնի հակաադրբեջանական կամպանիայի կապակցությամբ. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսում պետքարտուղար Ջոն Քերիի գրասենյակի ծավալած հակաադրբեջանական կամպանիան.

«Նման իրավիճակը հարուցում է զարմանք և լուրջ մտահոգություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում մի շարք անձինք, «մարդու իրավունքների պաշտպանությունը» օգտագործելով որպես իրենց նպատակներին հասնելու միջոց, նպատակամղված գործունեություն են ծավալել Ադրբեջանի դեմ:

Ինչպես երևում է, որ հակաադրբեջանական այդ կամպանիան չի սահմանափակվում միայն Ադրբեջանի միջազգային իմիջին վնաս հասցնելով, այլև փորձում են խաթարել հասարակական-քաղաքական գործունեությունն Ադրբեջանում:

Ադրբեջանում անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի շեմին, մեր երկրի հանդեպ համաշխարհային ԶԼՄ-ների հետաքրքրության մեծացման ֆոնին, այդ ուժերը «Սառը պատերազմի» դարաշրջանին բնորոշ մեթոդներով փորձում են իրենց կեղտոտ նպատակներին ակտիվորեն ծառայեցնել իրավիճակը:

Ակնկալում ենք, որ ամերիկյան վարչակազմը հստակություն կմտցնի պետբյուջեից ֆինանսավորվող ինստիտուտների ծավալած հակաադրբեջանական կամպանիայի կապակցությամբ:

Դեռ տպավորություն է ստեղծվել, որ տվյալ ընկերությունները ղեկավարվում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացումը չցանկացող անձանց կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս