ԱՄՆ-ը ծանր ռազմական տեխնիկա է ուղարկել Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մայիսի 2-ին ծանր ռազմական տեխնիկա է ուղարկել Վրաստան՝ կապված առաջիկա զորավարժությունների հետ:

Խոսքը գնում է «Բրեդլի» տիպի 14 հետևակի մարտական մքենաների մասին: Այս մասին նշված է ամերիկյան բանակի կայքում: Վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի զորավարժարանում ու ռազմական օդանավակայանում:

Զորավարժությունները պաշտոնապես մեկնարկելու են մայիսի 11-ին, դրանց կմասնակցի մոտ 600 վրացի ու ամերիկացի զինծառայող: Վրաստանի ՊՆ-ն ընդգծել է, որ վարժանքների նպատակը ՆԱՏՕ-ի ապագա գործողութուններին մասնակցելու պատրաստության մեծացումն է:

Ընդգծվում է, որ այդօրինակի զորավարժություններ առաջին անգամ են անցկացվում Վրաստանում:

Տեսանյութեր

Լրահոս