Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանն ու Շերը խոսել են Հայաստան իրենց ճանապարհորդությունների մասին

Ամերիկյան իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում կիսվել է հայազգի երգչուհի Շերի հետ (Շերիլին Սարգսյան) հանդիպման տպավորություններով:

«Ահա այս գեղեցկությունը, այս կուռքը։ Անչափ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան: Մենք խոսել ենք մեր հիանալի հայկական ճանապարհորդությունների մասին: Ինչպես նաև Բոբ Մեքիի (դիզայներ- Tert.am) զգեստի մասին, որը նա կրել է 1974 թվականի Met Gala-ի ժամանակ»,- գրել է Քիմ Քարդաշյանը և կիսվել իր ու Շերի լուսանկարով:

Քիմ Քարդաշյանը նաև խոստովանել է, որ այս տարի Նյու Յորքում անցկացվող ամենահայտնի նորաձևության իրադարձություններից մեկի՝ Met Gala-ի համար իր ընտրած զգեստի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Շերի զգեստն առաջին Met Gala-ին:

«Ես հանդիպեցի նրան և ասացի, որ այս լուսանկարն այսօրվա իմ զգեստի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել: Նա այնքան գեղեցիկ է: Այնքան ուրախ եմ, որ հանդիպել եմ նրան»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

քիմ քիմ1 քիմ2

11188173_10155560955260613_7101319605608091772_n

Թարգմանությունը՝ Tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս