![](/banners/BeFunky-design.jpg)
Մերկելը պլանավորել է Մոսկվայում հանդիպել ռուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ. Известия
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_31aa3bb687d130c566fbf572212f8130.jpg)
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կատարած այցի ժամանակ հանդիպելու է ռուսական քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մերկելը Մոսկվա է ժամանելու մայիսի 10-ին:
Թերթի տվյալներով՝ ռուս ընդդիմադիրները մտադիր են Մերկելին խնդրել ուժեղացնել հակառուսական մի շարք անհատական պատժամիջոցներ: Նրանք մտադիր են խնդրել չվերացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք թեև ապակայունացնում են ռուսական տնտեսությունը, սակայն իրենց տեսանկյունից հանդիսանում են իշխանափոխության հնարավոր շարժիչներից մեկը:
Մերկելի ու ռուսական ընդդիմության հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի 11-ին, եթե երկարաձգվի Մերկելի մոսկովյան այցը: Հանդիպման ստույգ ժամկետն ու տեղը մնում է անհայտ: Ռուսական ընդդիմության առաջնորդներն ապրիլի 30-ին պատրաստել են հարցերի ցուցակ, որը մտադիր են քննարկել կանցլերի հետ: