
Տիբո Կուրտուան ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով հաղթել է երեք տարբեր առաջնություններում. Eurosport

«Չելսին» կիրակի օրը հաղթանակ տարավ «Կրիստալ Պելեսին» նկատմամբ՝ 1:0 հաշվով՝ այդպիսով ժամանակից շուտ հռչակվելով Անգլիայի չեմպիոն: Ինչպես գրում է Eurosport-ը, այս առաջնության հաղթանակը «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի համար երրորդն էր. մինչ այդ բելգիացին հաղթել էր Բելգիայի և Իսպանիայի առաջնություններում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը