Թուրքիան աջակցում է Կասպիցի միջոցով թուրքմենական գազի փոխադրմանը. Թաներ Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիան աջակցում է Կասպիցի միջոցով թուրքմենական գազի փոխադրմանը: Այս մասին Թուրքմենստանում Թուրքիայի, Ադրբեջանի ու ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Յըլդըզից բացի, այդ հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքմենստանի նախարարների խորհրդի փոխնախագահ Բայմուրադ Խոջամուհամեդովը, Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիկ Ալիևն ու Եվրոպական հանձնաժողովի` էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը:

Թաներ Յըլդըզը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան 1990-ական թվականներից հանդես է գալիս թուրքմենական գազը ԵՄ փոխադրելու օգտին և թե քաղաքական, թե տեխնիկական պլանում աջակցում է Կասպից ծովով թուրքմենական գազի փոխադրմանը:

Շեֆչովիչն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ը ձգտում է նվազեցնել Ռուսաստանից իր էներգետիկ անկախությունը և հուսով է, որ Թուրքմենստանից ԵՄ գազամատակարարումները կսկսվեն 2019 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս