Բաժիններ՝

Ինչպե՞ս ատամների խնամքը կարող է ազդել առնանդամի առողջության վրա

Թայվանում արված գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բերանի խոռոչում սննդի մնացորդները կարող են  հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի: Պարզվում է, որ այս խնդրով տառապող տղամարդիկ 79%  դեպքերում տառապում են պերեոդոնտիտով, սա ինֆեկցիա է, որն առաջանում է  լնդերի իջեցման դեպքում:  Պերեոդոնտիտը բորբոքային գործընթաց է, որն ախտահարում է ատամի արմատի շուրջարմատային հյուսվածքը:

Հայտնաբերված ախտահարումը հաճախ կապում են նախկինում չբուժված կամ թերի բուժված ատամի արմատախողովակի խնդրի հետ: Պերեոդոնտիտը հաճախ ունենում է խորանիստ բնույթ, որը պահանջում է կրկնակի բուժում: Լնդերի պատճառով առաջացած քրոնիկ բորբոքման արդյունքում կարող են վնասվել էնդոթելային բջիջները, որոնցից կազմված են բոլոր անոթների պատերը, ներառյալ՝ առնանդամի:  Սա իր հերթին՝ հանգեցնում է արյան հոսքի խախտման, ինչն էլ էրեկցիոն խնդիրներ է առաջացնում:

Քանի որ առնանդամի արյունատար անոթները սովորականից փոքր են, ապա յուրաքանչյուր խնդիր, առաջին հերթին, ի հայտ է գալիս հենց այս հատվածում: Այսպիսով, էրեկտիլ դիսֆունկցիան համարվում է սրտանոթային համակարգի հիվանդությունների նախանշան:

Այնուամենայնիվ, այս նախանշանների դեպքում պետք է նախ և առաջ ստուգել ատամներն ու լնդերը: Լնդերի հիվանդությունները դժվար չէ բուժել, ընդամենը կանոնավոր կերպով պետք է հաճախել ատամնաբույժի և մաքրել դրանք:  Անհանգստացնող նախանշանների բացակայության դեպքում կարող եք հաճախել ատամնաբույժին կես տարին մեկ:

Կարդացեք նաև

Թարգմանությունը 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս