
Գարեթ Բեյլը, հնարավոր է, բաց թողնի «Յուվենթուսի» դեմ խաղը

Իսպանական «Marca»-ն հայտնում է, որ «Արքայական ակումբի» առաջատար կիսապաշտպաններից մեկը՝ Գարեթ Բեյլը, հնարավոր է, բաց թողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղը «Յուվենթուսի» դեմ: Գարեթ Բեյլը նոր էր վերադարձել «Ռեալ Մադրիդի» հիմնական կազմ և ամբողջովին պատրաստ չէ խաղին:
Աղբյուրը հայտնում է, որ, ճիշտ է, Բեյլը լավ ֆիզիկական վիճակում չէ, սակայն նա ընդգրկված է այսօր կայանալիք «Սևիլիայի» հետ խաղի հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղը կայանալու է Մայիսի 5-ին Թուրինում:
Պատ.՝ Սիրարփի Աղաբաբյանը