
Լուի վան Գալը չեմպիոնական տիտղոսը կնվաճի առաջիկա 3 տարիների ընթացքում

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հոլանդացի մասնագետին տվել է 3 տարի՝ Պրեմիեր լիգայում չեմպիոն դառնալու համար: «Այս մրցաշրջանում չկարողացանք մրցակցել «Չելսիի» հետ, բայց մենք շատ մոտ ենք երկրորդ տեղին: Հիմա «Չելսին» նկատելիորեն գերազանցում է մյուս ակումբներին, բայց հաջորդ մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել»,- ասել է վան Գալը:
Լուի վան Գալը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդն» անցյալ տարի ամռանը՝ ստորագրելով 3 տարվա պայմանագիր:
«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 2-ին իր դաշտում կմրցի «Վեսթ Բրոմվիչի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը