Բաժիններ՝

Ռաֆայել Բենիտեսը հունիսին կհեռանա «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից. ESPN

Իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն անցած շաբաթ նշել է, որ Բենիտեսը կարող է մնալ «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում առաջիկա հինգ տարիների ընթացքում, եթե ցանկանա:  Այնուամենայնիվ, իսպանացի մասնագետը պատրաստվում է լքել ակումբն ամռանը, երբ իր պայմանագրի ժամկետն ավարտվի:

Բենիտեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր սիթին», «Վեսթ հեմը» և իր հարազատ «Լիվերպուլը»:

Ռաֆան «Նապոլիին» էր միացել 2013 թվականին և նվաճել «Coppa Italia»-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031