Բաժիններ՝

«Յուվենթուսը» շատ  մոտ է հերթական չեմպիոնությանը

Մայիսի 2-ին Իտալիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում Թուրինի «Յուվենթուսը» կհանդիպի «Սամպդորիայի» հետ:

Հիմա  «Սամպդորիան» ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ  հորիզոնականում,սակայն պարտվելու դեպքում «Սամպդորիային» կարող են շրջանցել «Ջենովան» և «Ֆիորենտինան»:

«Յուվենթուսի» խնդիրը մի փոքր այլ է: Անգամ ոչ-ոքի արդյունքի դեպքում Յուվենթուսը ապահովում է իր հերթական չեմպիոնությունը: Մասնագետների կարծիքով՝  «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ  Մասսիմիլիանո Ալլեգրին կարող է խաղադաշտ դուրս բերել 2-րդ թիմի ֆուտբոլիստներին, կամ հանգիստ տալ մի շարք առաջատար ֆուտբոլիստների. առջևում շատ կարևոր խաղ է՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը  «Ռեալ Մադրիդի» դեմ:

«Յուվենթուսի» և «Սամպդորիայի» միջև նախորդ  հանդիպումը տեղի է ունեցել Թուրինում և ավարտվել է 1-1 հաշվով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս