Բաժիններ՝

«Բավարիան» մնաց առանց Ռոբենի. Euronews

Այս մրցաշրջանի ընթացքում գերմանական «Բավարիայի» ֆուտբոլիստ Արիեն Ռոբենը դաշտ դուրս չի գա: Հոլանդացի հարձակվողի վնասվածքը, որը նա ստացել էր Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ խաղի ժամանակ, ավելի ծանր է, քան սպասվում էր:

Ինչպես գրում է Euronews-ը, սկզբում բժիշկները ախտորոշել էին սրնքամսի մկանի վնասվածք, և նախատեսվում էր, որ Ռոբենը բաց կթողնի միայն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի խաղը: Սակայն ավելի մանրամասն հետազոտություններից հետո պարզվեց, որ Ռոբենի համար մրցաշրջանն ավարտված է:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս