Իրանը Բուլղարիային առաջարկել է վերակենդանացնել Nabucco գազատարի նախագիծը

Բուլղարական Novinite գործակալության փոխանցմամբ` Սոֆիայում Իրանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի վարչաետ Բոյկո Բորիսովի հետ, որի ժամանակ առաջարկել է վերակենդանացնել Nabucco գազատարի նախագիծը:

Այդ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովն ու էներգետիկայի նախարար Տեմենուժկա Պետկովան: Նորուզին հայտարարել է, որ իրենք քննարկել են նաև Իրանի կողմից Բուլղարիայում գազաբաշխիչ կենտրոնի կառուցման հարցը, որով Իրանը բնական գազ կմատակարարի Եվրոպային:

 

Բուլղարական կողմը դեռ չի մեկնաբանել Իրանի դեսպանի հայտարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031