Բաժիններ՝

Նեպալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6204 մարդու

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Նեպալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 6204 մարդու: Այս մասին հայտնել է Նեպալի արտակարգ իրավիճակների կենտրոնը:

Վիրավորների թիվը հասել է մինչև 13.932 մարդու: Նեպալում ավերիչ երկրաշարժը գրանցվել է ապրիլի 25-ի առավոտյան: Այն ունեցել է 7.9 մագնիտուդ ուժգնություն, ինչը խոշորագույնն է 80 տարվա ընթացքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել էր Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Ավելի վաղ Նեպալի վարչապետ Սուշիլ Կոիրալան չէր բացառել, որ զոհերի թիվը կարող է հասնել 10.000 մարդու:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031