ԲՀԿ արտահերթ համագումարը կայանալու է դռնփակ ռեժիմով
                                    Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քառօրյա նիստերի բոյկոտի շրջանակներում այսօր բոյկոտեց նաև Ազգային ժողովի բրիֆինգները:
Տեղեկացնենք, որ մարտի 5-ին դռնփակ ռեժիմով կայանալու է ԲՀԿ արտահերթ համագումարը: Սպասվում է նաև Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը և որոշվելու է նրա գործունեության հետագա ճակատագիրը: Մինչ այդ ԲՀԿ-ն պահպանում է լռություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    