Մանվել Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին մականունով դիմելու մասին. «Երբ փորձել ա ազատամարտիկներին խառնի, կիսի, էն վախտ երկու բան էլ էն յան եմ ասել»

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է,թ ե ՀՀ ներքաղաքական իրավիճակը մեր երկրում չի կարող սրվել, քանի որ բոլորը ենթարկվել ու շարունակելու են ծառայել օրվա իշխանությանը: Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մականունով դիմելու մասին` Մանվել Գրիգորյանն ասել է, թե «երբ պետք է եղել» ոչ միայն մականունով է դիմել, այլև ավելի վատ բաներ է ասել: Մանվել Գրիգորյանի խոսքով՝ ոչ ոք չի կարող իշխանության ու պետության դեմ կռվել. «Թշնամին էլ չի կարող»: Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Գևորգյանի հայտարարությանը, թե «աչոտ» է պահանջելու իրենից, Մանվել Գրիգորյանն ասաց. «Ով փորձի ինձնից պատասխան պահանջի, թուրքից էլ փիսն ա, սապլյակ թուրք ա: Եթե էս հանրապետության մեջ մեկը կա, որ ինթնից պատասխան պահանջի, ուրեմն՝ թուրքից էլ փիսն ա, էղա՞վ»:

Տեսանյութը՝ armlur.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս