
Սարգսյանն ու Ծառուկյանը 2 ախպեր են. գեներալ Մանվել. news.am

news.am-ը գրում է. Ոչ ոք չի կարող կռվել հանրապետության նախագահի կամ պետության դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հաշտվելու վերաբերյալ լրագրողի հարցին.
«Ո՞նց կարա ինչ-որ մեկը կռվի երկրի գերագույն հրամանատարի դեմ։ Սկի թուրքը չի կարում։ Դրանք մնացածը մանր-մունր բաներ են։ Ե՞րբ էին կռվել որ։ Տեսե՞լ ես դու, որ կռվել են։ Բո՞քս ես տեսել։ Երկու ախպերներ են, երկու բարեկամներ են, ընկերներ»,- ասաց գեներալ Մՙանվելը։
Նա վստահեցրեց, որ լարվածություն չի եղել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, նույնիսկ՝ իր եւ Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո») միջեւ։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: