Բաժիններ՝

«Նոր նախագահը կլինի փակ համակարգից». Փոփոխություններն իշխանության ներսում անխուսափելի են. Աստղաբանի կանխատեսումները. 1in.am

«Միչև մարտի վերջը լինելու է բավական լարված իրավիճակ։ Մարտի 20-ին արևի խավարում է սպասվում, հետո լուսնի խավարում կլինի, դա, այսպես ասած, կյանքի ու մահվան հարց է, հինը ջնջվում, նորը գալիս է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց աստղագետ, հոգեբան Լյուսյա Հակոբյանը՝ հավելելով, որ մոլորակը խառնված վիճակում է, ինչը ագրեսիա է փոխանցում, այդ իսկ պատճառով հրահրումներ պետք չեն, չնայած ընդդիմության ձայնն էլ կտրել, կանգնեցնել պետք չէ, քանի որ կունենա անկախատեսելի վատ հետևանքներ: Ըստ աստղագետի՝ այս պահին մեր գերակա խնդիրը պիտի լինի Ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Բայց, նրա խոսքերով, մինչև 2016 թ. Հայաստանում կլինեն փոփոխություններ իշխանության, կառավարության կազմում: Ըստ նրա՝ կունենանք նաև նոր նախագահ ուժային կառույցից: Հարցին՝ արդյո՞ք նոր նախագահն լինելու է Սերյան Օհանյանը, աստղագետը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ Սեյրան Օհանյան, կա նաև Արմեն Երիցյան, և կա մարդ, որի անունը դեռ չի շահարկվում»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր նախագահը երկրի համար շատ կարևոր գործեր կանի, այնպիսի գործեր, որ այս 25 տարիների ընթացքում չեն արել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս