Բաժիններ՝

Այս պահին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս