«Ֆեյսբուք»-ի օգտատերը դարձել է դատապարտյալի զոհը. «Փաստինֆո»
«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացած կնոջից խաբեությամբ հափշտակել է զգալիչ չափերի հասնող գումարներ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գրիգորյանը, գտնվելով ազատազրկման մեջ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Մանուշի հետ և վերջինիս ներկայանալով Վրաստանում գործող տուրիստական գործակալության աշխատակից՝ գումարը ետ վերադարձնելու պայմանով մաս-մաս վերցրել է 420 000 ՀՀ դրամ գումար և խաբեության եղանակով հափշտակել այն՝ Մանուշակին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: