Պետությունը ընտանիք է, ներսի վեճը դրսում չպետք է իմանան. Ալավերդու բնակիչ
Ankyun3.am-ը գրում է. Ներկայացվող տեսանյութի հերոսը կենսաթոշակառու է, ով վերջին օրերին շատերի նման անընդհատ հետևում է երկրի ներքաղաքական իրադրությանը, իր հետևություններն անում, մտահոգվում: Ալվարդ Երիցյանը երկար տարիներ աշխատել է որպես հաշվապահ: Ապրել է խորհրդային ժամանակներում, ականատես եղել անկախության տարիների դժվարություններին ու խոր համոզմունք ունի, որ պետությունն ազգի ընտանիքն է, ու այդ ընտանիքում առաջացած տարաձայնությունները պետք է հարթվեն հենց ներսում, անաղմուկ ու անցավ: