Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի հարսը` Dolce & Gabbana-ի «գովազդային շապիկին». armlur.am

Armlur.am-ը գրում է.Մոտ մեկուկես տարի առաջ իտալական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը՝ Dolce&Gabbana-ն, մեկնարկեց համաշխարհային մեդիանախագիծ` «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ:

Նախագծի շրջանակներում քարոզվեց ընտանիքի դերն ու կարևորությունը, և իրական արժեքները գնահատողները կարող էին ցանկություն հայտնել և «dgfamily» ակտիվ հղմամբ ընտանեկան իրենց լուսանկարը տեղադրել համացանցում: Եթե իտալացի ոճաբաններին այն դուր գար, լուսանկարը` բրենդի տարբերանշանով, հայտնվում էր պաշտոնական կայքէջի համանուն ալբոմում: Dolce&Gabbana-ի հայ երկրպագուները ևս անմասն չեն մնացել նախագծի մասնակցությունից` այդպիսով արժանանալով ոճաբանների հավանությանը:

10615451_678837032215019_2192866179055099756_n1-456x600

mda.php_-521x600

11007462_10204826405772414_1273262883_n

Dolce&Gabbana-ի` Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է Վասպուրականի, Էրզրումի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու և Սասնա ավանդական տարազներով մեր հայրենակիցների ընտանեկան նկարը, որն արդեն արժանացել է ավելի քան 41 հազար հետևորդի հավանության: Լուսանկարում, ինչպես երևում է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կինն է` Զարուհի Բադալյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է:1/

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս