Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց Զարուհի Փոստանջյանին ՀՀԿ-ականի սպառնալիքներից

«Ի վերջո, Քրեական օրենսգիրքն ունի սուտ մատնություն հոդված և այնպես մի արեք, որ մեր քննիչները դա կիրառեն»,- այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանին սպառնաց ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը՝ կոչ անելով զուսպ մնալ:

Ըստ նրա՝ քննարկումը ոչ այլ ինչ էր, քան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: ՀՀԿ-ական պատգամավորը փատաթուղթը որակեց որպես անտրամաբանական մտքերի շարադրանք, վերնագրի մեջ էլ սխալ գտավ ու ասաց, որ պետք է գրվեր ՀՀ նախագահ, որից հետո միայն հանձնաժողովում խորությամբ կքննարկեին դրա բովանդակությունը:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքում այլ հոդվածներ էլ կան, օրինակ՝ վաշխառություն, անձին առևանգելը, ծեծի ենթարկելը, և առաջիկայում նման մի գործով որպես մեղադրայլ ներգավվելու բավականին մեծ շանսեր ունի Մկրտչյանը և Փոստանջյանի համար մտահոգվելու փոխարեն պետք է մտահոգվի իր մասին:

Տեսանյութեր

Լրահոս