Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին. «Ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու Ձեր երազանքի իրականացումը ընդամենը 1 օր առաջ փլուզվել է»

«Քանի որ ես իրավաբան եմ, իսկ անվստահության կամ իմպիչմենտի ինստիտուտը ճնշող մասով վերաբերում է իրավունքին, մասնավորապես՝ քրեական իրավունքին, ես պետք է ասեմ, որ որոշման նախագիծը իրավաբանական, իրավական անգրագիտություն է, ուստի ես չեմ կարող կողմ քվեարկել այս որոշման նախագծին»,- այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացված «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հասկանում է Գագիկ Ջհանգիրյանին, ում գլխավոր դատախազ դառնալու երազանքը փլուզվել է. «Ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու Ձեր երազանքի իրականացումը ընդամենը 1 օր առաջ փլուզվել է և այդ երազանքն իրականացնելու համար նոր սցենարներ գծելու, նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք և այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ»:

Ըստ Փաշինյանի՝ եթե Ջհանգիրյանը և «մեծարգո Սերժ Սարգսյանին» նամակ գրող իր գործընկերներն ընդունում են նախագահ, դա իրենց խնդիրն է:

Տեսանյութեր

Լրահոս