Ծեծի պատճառն անձնական խնդիրնե՞րն են եղել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ««Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով իրավապահները ձեռք են բերել լուրջ ապացույցներ։ Մեր տեղեկություններով՝ Արտակ Խաչատրյանն ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպես են իրեն առեւանգել, որտեղ են տարել, ինչպիսի սենյակ է եղել, ինչ են իրեն ասել։ Ձեռք բերված ապացույցներից իրավապահները եզրակացրել են, որ Արտակ Խաչատրյանի առևանգման մեջ խառնված է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի փեսան է։ Բայց առեւանգման պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անձնական։ Հնարավոր է՝ եղել են ֆինանսական բնույթի հարցեր։ Արտակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արթուր Մանուկյանի հետ ուղղակի մի քանի անգամ հանդիպել է. «Ուղղակի մի քանի անգամ կուսակցական միջոցառումների ժամանակ հանդիպել եմ, որեւէ անձնական խնդիր չունենք։ Աբրահամ Մանուկյանի հետ եւս խնդիր չեմ ունեցել, նրա հետ ավելի շատ եմ շփվել, բայց էլի խնդիր չեմ ունեցել»։ 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս